Ճապոնիայի կառավարությունը 2 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից փախստականների համար:
Ըստ Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ դրամաշնորհը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
Այդ միջոցները կօգտագործվեն ոչ պարենային ապրանքների, դեղորայքի եւ ջրի պաշարների գնման համար: