Ադրբեջանի ԱԳՆ-ն, պատասխանելով Ֆրանսիայի հայտարարություններին, տարածել է հաղորդագրություն, որ ոչ մի երկրի տարածք չի բռնազավթել: Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «այն պնդումը, որ սահմանի չսահմանազատված՝ ադրբեջանական ուժերի տեղակայման հատվածում գտնվող տարածքները պատկանում են Հայաստանին, հակասում է որեւէ տրամաբանության»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն զավեշտալի է համարում, որ Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին 150 քառ. կմ հայկական տարածքների բռնազավթման համար: