Գորիսի քաղաքային թատրոնի մոտ, որը վերածվել էր տեղահանվածների գրանցման եւ հաշվառման կետի, հերթ էր։
Մոտեցող մեքենաներ, ավտոբուսներ, իրերի կույտեր, հոգնաբեկ մարդիկ՝ նստած գետնին, խոտերի մեջ, Կարմիր խաչի կամավորներ, կանչեր, ճիչեր, բարձրախոսով հայտարարություններ. այս ամենը չէր տեղավորվում տարածքում եւ, ասես, թափվում էր պռնկից՝ լցվելով հարակից փողոցները։
Հրապարակից մեկ շենք այն կողմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում, ժամերգություն էր։ Ներսում գրեթե մարդ չկար։ Աղոթքն անդրադառնում էր դատարկ պատերից ու չէր գալիս դուրս, որտեղ կրկնվում էր աստվածաշնչյան ելքը։
Լուսանկարները եւ տեքստը «Ալիք Մեդիային» տրամադրել է ռուս կինոռեժիսոր, լուսանկարիչ Իլյա Պիլիպենկոն։ Նա, որպես կամավոր, մասնակցել է Արցախից տեղահանվածների ընդունման աշխատանքներին։ «Ալիք Մեդիան» առաջիկայում կհրապարակի նաեւ Պիլիպենկոյի հոդվածը։