Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ Գրանադայում անդրադարձել է Ադրբեջանին: Նա նշել է, որ Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության էներգետիկ անկախության պահպանման համար։
«Ադրբեջանը առանցքային երկիր է, առանց որի մենք չենք կարող ունենալ էներգետիկ անկախություն»,- հայտարարել է Օրբանը։