Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի գլխավորած պատվիրակությանը:
ԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ի թիվս ընթացիկ հարցերի Ալիեւն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Ադրբեջանի նախագահը մասնավորապես հայտարարել է, որ «այսպես կոչված ռեժիմն էր, որ խուճապ առաջացրեց Ղարաբաղում եւ ստիպեց բնակչությանը տեղափոխվել Հայաստան»: