ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղեկացնում են, որ հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված են https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):
Թյուրիմացությունից խուսափելու նպատակով նախարարությունից զգուշացնում են՝ եթե քաղաքացին իր տվյալները ներբեռնել է Առաջնային կարիքի գրանցման հարթակում, դրանով նա չի հաշվառվում, քանի որ այդ դեպքում հաշվառվում են քաղաքացու կարիքները, իսկ գրանցվել կարելի է միայն ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։