Հայաստանում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավարը նախօրեին հանդիպել է Մեղրիի քաղաքապետի հետ: Կողմերը քննարկել են Սյունիքում ռուսական նոր հյուպատոսության բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը հյուպատոսական ծառայություններ:
Նշվել է, որ ՌԴ նոր գլխավոր հյուպատոսությունը ներդրում կունենա ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում: