Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք ունեն սննդի, հագուստի եւ առաջնային այլ պարագաների կարիք, կարող են մոտենալ վարչական շրջաններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով նրանց տվյալները լրացվում են առաջնային կարիքի գրանցման հարթակում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Աշխատանք փնտրող տեղահանվածները կարող են գրանցվել «Գտիր աշխատանք» հարթակում կամ մոտենալ մոտակա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, գրանցվել որպես աշխատանք փնտրող եւ համալրել առաջարկվող թափուր հաստիքներից մեկը։