Վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել՝ կապված ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման զանգվածային հարձակման հետ։ Նա ասել է, որ իր երկիրը պատերազմի մեջ է։
«Սա օպերացիա չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է: Եվ մենք կհաղթենք: Թշնամին կվճարի գին, որը նախկինում երբեւէ չի իմացել», — ասել է նա: Հայտարարությունը հնչել է հարձակման սկսվելուց մոտ հինգ ժամ անց: