Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) երկրի հարավում ռազմական դրություն է հայտարարել։
Գազայի հատվածին հարող տարածքի առնվազն 10 բնակավայրերում, հոկտեմբերի 7-ի կեսօրի դրությամբ՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկների դեմ ընթանում են ցամաքային մարտեր։
Walla-ի տվյալներով՝ հարձակման ենթարկված բնակավայրերը 14-ն են։ Շատ տեղերում բնակիչները փակվել են տներում, իսկ ՀԱՄԱՍ-ականները փորձում են ներս մտնել։
Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնում է տների հրկիզման մասին։