Ըստ ISNA գործակալության՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին իր երկրի անունից աջակցություն է հայտնել պաղեստինցիներին։
«Իրանը կկանգնի պաղեստինցի մարտիկների կողքին մինչեւ Պաղեստինի եւ դրա գլխավոր սրբավայրի՝ Երուսաղեմ քաղաքի վերջնական ազատագրումը»,- ասել է նա։