ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ ասել, որ ԱՄՆ-ը ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բայդենին աջակցության համար եւ ասել, որ Իսրայելը հաղթելու համար պետք է իրականացնի անհրաժեշտ ռազմական գործողություններ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը «միանշանակ դատապարտում է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների սարսափելի հարձակումները»։
«Ահաբեկչությունը երբեք արդարացում չունի։ Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության ու ժողովրդի հետ եւ մեր ցավակցությունն ենք հայտնում այս հարձակումների ժամանակ զոհված իսրայելցիներին»,- գրել էր նա X-ի պաշտոնական իր էջում։
ԱՄՆ-ը սերտ կապի մեջ կմնա իսրայելցի գործընկերների հետ, ասել էր Բլինկենը։