Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարություն է արել, որում Արցախում Ադրբեջանի իրականացրած վերջին գործողությունները որակել է տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ քայլ։
«Մի երկիր եղել է ագրեսոր եւ օկուպանտ, մյուսն էլ հետամուտ է եղել իր կորցրած տարածքները հետ բերելուն եւ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուն»,- ասել է Բաղերին։
Միաժամանակ նա շեշտել է, որ «այդ տարածքների փոքրամասնությունները պետք է ապրեն խաղաղ եւ մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներով»։
Հայտարարության կարեւոր ուղերձը, սակայն, հարեւան երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն է վերաբերում։
«Հույս ունենք, լիակատար խաղաղության հաստատմամբ, Հարավային Կովկասը, առանց տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ու աշխարհաքաղաքականության փոփոխության, անդորրի ուղին կբռնի՝ ի նպաստ ժողովուրդների բարօրության»,- ասել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետը։