«Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այդ գործողության մեկնարկի կապակցությամբ։ Մենք նրանց հետ կլինենք մինչեւ Պաղեստինի եւ Երուսաղեմի ազատագրումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։
ՀԱՄԱՍ-ին՝ ընդդեմ Իսրայելի, աջակցություն են հայտնել նաեւ թալիբները՝ նշելով, որ եթե Իսրայելի հարեւան երկրները անցման իրավունք տան, իրենք կնվաճեն Երուսաղեմը։