Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել:
«Ցնցված ենք պաղեստինցիների եւ Իսրայելի միջեւ բռնություններից եւ խաղաղ բնակչության թիրախավորումից։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»,- ասված է ՀՀ արտգործնախարարության հաղորդագրությունում։