Հոկտեմբերի 8-ի երեկոյան անցկացված փակ նիստից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելում եւ Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ընդունել:
ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեզյերն ասել է, որ թեեւ նիստի ընթացքում հայտարարության որեւէ տեքստ չի առաջարկվել, սակայն քննարկվել է քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ բռնությունները դադարեցնելու համար կողմերի հնարավոր քայլերը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդն էլ հայտնել է, որ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները համամիտ են եղել, որ Գազայի կողմից Իսրայելի վրա հարձակումները չպետք է տեղի ունենային: ԱՄՆ ներկայացուցիչը խոստացել է ամեն ինչ անել իրավիճակի էլ ավելի սրացումը թույլ չտալու համար։