Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ մահմեդական շատ երկրներ երկու կողմերին զսպվածության կոչ են արել, եւ «նրանցից միայն Ադրբեջանն է բացահայտորեն դատապարտել ահաբեկիչներին»:
«Սակայն հավելյալ տեղեկությունը, թե ինչ են արել զինյալներն անզեն մարդկանց հետ, ըստ երեւույթին, ստիպում է Մերձավոր Արեւելքի երկրների ղեկավարներին փոխել իրենց կարծիքը»,- գրում է իսրայելական «Մանրամասներ» պարբերականը՝ նման կերպ արձագանքելով ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայելի քաղաքների վրա հարձակման վերաբերյալ Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ի չեզոք հայտարարությանը։