Միզազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պաշտոնյաներին կարելի է մեղադրանք առաջադրել եւ արդարադատության առաջ կանգնեցնել հենց ՀՀ–ում:
Սիրանուշ Սահակյանը հավելել է, որ ՀՀ-ն ծանրակշիռ փաստեր ունի հանցագործությունների մասին, օրինակ` Սեւ լճի տարածքում ինը հայ զինվորների գնդակահարության վերաբերյալ:
«Բնականաբար, այդ մարդիկ իրենց կամքով չեն գա ՀՀ, սակայն կարելի է միջազգային գործընկերների եւ Ինտերպոլի միջոցով հասնել նրանց հետախուզմանն ու հանձնմանը, որ նրանք ֆիզիկապես ներկա լինեն մեր դատական համակարգի առջեւ»,- նշել է իրավապաշտպանը: Անդրադառնալով Արցախի երեք նախագահների կալանավորմանը` նա նշել է, որ Ադրբեջանի կողմից դա քաղաքական ենթատեքստ ունի: