Եգիպտոսի հետախուզության ոմն աշխատակից անանուն մնալու պայմանով Associated Press գործակալության թղթակցին հայտնել է, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հաճախ միջնորդի դեր կատարած Կահիրեն վերջին ժամանակներս Թել Ավիվին բազմիցս զգուշացրել է, որ պայթյունավտանգ իրադարձություն է լինելու: Ըստ եգիպտացի հետախուզության աշխատակցի՝ իսրայելցի պաշտոնյաներն ուշադրությունը կենտրոնացրել էին Հորդանան գետի արեւմտյան ափի վրա՝ թերագնահատելով Գազայի հատվածից եկող սպառնալիքը:
Ըստ գործակալության՝ երկրի կայունությունը վերջերս խարխլվել է Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումների շուրջ հակասությունների պատճառով: Իսրայելի վարչապետը բազմիցս զգուշացումներ է ստացել անվտանգության մարմիններից եւ հետախուզության նախկին ղեկավարներից, որ իր ծրագիրը, որը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի, խաթարում է երկրի անվտանգության ծառայությունների համախմբվածությունը: