Կարմիր խաչը շարունակում է ԼՂ-ում փնտրել մարդկանց, որոնք դեռ չեն տարհանվել։ Հայտնել են, որ հաջողվել է օգնել 3 մարդու կապ հաստատել ՀՀ տարհանված ընտանիքի անդամների հետ, հոգալ նրանց սոցիալական եւ բժշկական կարիքները։
«Մեր թիմերը շարունակում են մնացած մարդկանց, նրանց թվում՝ տարեցների, հիվանդների եւ հաշմանդամների որոնումները։ Անցած օրերի մեր այցելությունների ընթացքում բաժանել ենք սննդի եւ հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվել է նաեւ վերականգնել երեք հոգու կապը Հայաստանում իրենց հարազատների հետ»,- նշված է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության X-ի գրառման մեջ։