Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիյա Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Երեւանի եւ Բաքվի միջեւ։ Նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդ դառնալու պատրաստակամության մասին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին: «Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, մեր ընտանիքներին խաղաղություն է պետք»,- ընդգծել է Վրաստանի օրենսդիր մարմնի պաշտոնյան։
Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ լավ միջնորդ լինելու հանգամանքը Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը պայմանավորել է Վրաստանի բարձր հեղինակությամբ։ Նա կարեւորել է երկու երկրների առաջնորդների՝ Վրաստանի ռեսուրսներն այդ ուղղությամբ օգտագործելու ցանկությունը: