Բաքվի դատարանը կալանքի տակ է թողել Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ փաստաբան Աֆատ Գազիևայի՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքը դատարանը մերժել է: Բաքվի դատավորը առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված է համարել։