Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի անցկացրած հարցման արդյունքների՝ ադրբեջանցիների մեծ մասն աջակցում է Իսրայելին Պաղեստինի հետ հակամարտությունում:
Մասնավորապես, հարցվածների 60%-ն աջակցություն է հայտնել Իսրայելին, 18%-ն ասել է, որ աջակցում է Պաղեստինին։ 22%-ը դժվարացել է պատասխանել։ Քվեարկությանը մասնակցել է մոտ 6500 մարդ։
Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, որ շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի ժողովրդին աջակցության համար: Նա նշել է, որ «Իսրայելում ուրախ են աջակցության հաղորդագրություններ ստանալու Ադրբեջանի մեր եղբայրներից եւ քույրերից»: Ըստ դեսպանի՝ ինքն արդեն կորցրել է բոլոր խավերի մարդկանցից ստացված նամակների, WhatsApp հաղորդագրությունների եւ հեռախոսազանգերի հաշիվը: