6,5 միլիոն հետևորդ ունեցող պակիստանցի հայտնի կին բլոգեր Հարիմ Շահը իր սոցիալական ցանցում տեղադրել է ադրեջանական հատուկ ծառայությունների կողմից ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի ու Արցախի խորհրդարանի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության տեսանյութը եւ ներկայացրել այն իբրեւ իսրայելցի գեներալների ձերբակալություն:
Հարիմ Շահը տեսանյութը տեղադրել է X-ում (նախկինում՝ Twitter)՝ «Համասի զինյալների կողմից գերեվարված իսրայելցի մի քանի բարձրաստիճան գեներալներ» մակագրությամբ։ Տեսանյութը հավաքել է 1,7 միլիոն դիտում։