ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զինամթերքով պահեստների պահպանությունը ԼՂ-ում այսուհետեւ իրականացնելու է ՌԴ խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահները միաժամանակ ստեղծել են 25 պահակակետ, որից 14-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ:
ՌԴ ՊՆ-ն նշում է, որ շարունակվում են աշխատանքները ԼՂ-ում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։ Ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։