Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ երկրները երկխոսություն սկսեն:
Նշվում է, որ օրերս Բաքվում գտնվող ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին եւ Հայաստանին Հարավային Կովկասում կայուն եւ արժանապատիվ խաղաղության հասնելու գործում: «Երկխոսությունն անհրաժեշտ է կողմերի հարաբերությունները կարգավորելու համար»,- ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։