Փրկարար ծառայությունից հայտնել են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթեւեկության սահմանափակումներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետը եւ Խաչի լեռնանցքը ձյան եւ մերկասառույցի պատճառով բեռնատարների համար փակ են կեսգիշերից:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ ճանապարհը բաց է թեթեւ մարդատար տրանսպորտի համար, եւ սպասվում է, որ շուտով այն կբացվի նաեւ բեռնատարների համար: