ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ նախարար Լավրովի հոդվածում նշված այն միտքը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը միջամտում են Հարավային Կովկասի գործերին՝ Ռուսաստանին դուրս մղելու նպատակով։ Պետդեպի խոսնակը Լավրովի միտքը «բացարձակ սխալմունք» է որակել:
«Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում, խաղաղության եւ կայունության եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների եւ իրավունքների պաշտպանության ապահովումն է»,- ընդգծել է խոսնակը: