Ըստ իսրայելական Haaretz պարբերականի՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է «Ալ-Քասամ բրիգադների» հրամանատար Մուհամմեդ Ադ-Դեյֆի տան վրա։ Ենթադրվում է, որ սպանվել են նրա հայրը, եղբայրը, երեխաները եւ այլ հարազատներ։ Արաբական Al-Mayadeen հեռուստաալիքը պարզաբանում է, որ ընտանիքը հայտնվել է փլատակում, սակայն առայժմ հաստատվել է միայն Ադ-Դեյֆի եղբոր մահը։ Թե որտեղ է ինքը՝ զինյալների հրամանատարը, հայտնի չէ։
Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից եղել է Մուհամմադ Ադ-Դեյֆի յոթ մահափորձ։ 2014-ին իսրայելական օդային ռմբակոծության հետեւանքով զոհվել են Ադ-Դեյֆի յոթ ամսական որդին եւ երեք տարեկան դուստրը:
Բրիտանական Reuters գործակալության աղբյուրները պնդում են, որ հենց Ադ-Դեյֆն էր նախապատրաստում ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։