Հակտեմբերի 11-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են «3+3» ձեւաչափով հանդիպման հնարավորությունը:
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կողմ են արտահայտվել Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում համատեղ աշխատանքը վերսկսելու գաղափարին։