Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերստին կոչ է արել դադարեցնել բախումները Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ։ Կազմակերպությունը հորդորել է ապահովել կարիքավորների համար առողջապահական եւ մարդասիրական օգնության հասանելիությունը։
Միաժամանակ ԱՀԿ-ն իր օգնությունն է առաջարկել ինչպես իսրայելական, այնպես էլ պաղեստինյան կողմից բուժաշխատողներին։