ՀԱՄԱՍ-ի զինյալները նախօրեին սպանել են տարեց իսրայելուհուն իր տանը, նկարահանել անշնչացած մարմինը եւ հրապարակել նրա ֆեյսբուքյան էջում։ Առավոտյան թոռնուհին մտել է տատիկի ֆեյսբուքյան էջ եւ պարզել, որ նրան սպանել են։
Սոցիալական ցանցերում դրա մասին պատմել է սպանված Մոր Բաուդերի թոռնուհին։ Սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի մոտ գտնվող Կիբուց Նիր Օզում։
«Տատիկս՝ իմ կյանքի լույսը, Կիբուց Նիր Օզի բնակչուհին, դաժանորեն սպանվել է երեկ իր տանը ահաբեկչի ձեռքով: Առավոտյան ժամը 7-ին ես տեսա իմ կյանքի մղձավանջը. ահաբեկիչը մտել էր տատիկիս տուն, սպանել նրան, վերցրել նրա հեռախոսը, նկարահանել այդ ամբողջ տեսարանն ու տեղադրել տատիկիս ֆեյսբուքյան պատին։ Այդպես մենք իմացանք»,- պատմում է աղջիկը։