Ըստ ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն եւ Մոսկվան տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ծրագիր են մեկնարկել։
Համաձայնագիրը հոկտեմբերի 10-ին Բաքվում ստորագրել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Ռամիլ Ուսուբովը եւ Նիկոլայ Պատրուշեւը։