Ֆրանսիայում բասկետբոլային ակումբներն ընդվզել են կառավարության՝ հիջաբի արգելքի մասին որոշման դեմ: Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ ակումբների նման դիրքորոշումը հակասում է աշխարհիկության սկզբունքներին։ France Bleu ռադիոկայանը հայտնել է, որ Փարիզը ներառող Իլ դը Ֆրանս շրջանի իշխանությունները որոշել են դադարեցնել բասկետբոլային ակումբներին օգնելը, որոնք դեմ են մրցումներում հիջաբ կրելու արգելքին։
Ավելի վաղ 69 բասկետբոլային ակումբներ, որոնցից 65-ը Իլ դը Ֆրանսում են, նամակ էին ուղարկել Ֆրանսիայի բասկետբոլի ֆեդերացիային (FBF)՝ պահանջելով վերացնել ներքին մրցաշարերում հիջաբի արգելքը։ Սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան հայտարարել է, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆրանսիական պատվիրակությունների եւ թիմերի ներկայացուցիչներին կարգելվի հիջաբ կրել։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը քննադատել է Ֆրանսիայի իշխանությունների այդ որոշումը։ «Ոչ ոք չպետք է պարտադրի կնոջը, թե ինչ պետք է հագնի կամ չհագնի։ «Ֆրանսիան պարտավոր է ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ փոխելու համար սոցիալական կամ մշակութային ցանկացած կաղապար, որը բխում է երկու սեռերի թերարժեքության կամ գերազանցության գաղափարից»,- շեշտել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Մարիա Հուրտադոն: