Սոթքի ուղղությամբ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Տեղկությունը հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հավելել է, որ Նարեկ Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների շնորհիվ փրկել, բայց նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։