ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան պատերազմին, հայտարարել է, որ երբ ստեղծվեց Իսրայելը, պայմանավորվածություն կար, որ միաժամանակ պետք է ստեղծվեր նաեւ ինքնիշխան Պաղեստինը, ինչն այդպես էլ չարվեց:
Ըստ ՌԴ նախագահի՝ ԱՄՆ-ն այն ժամանակ քաղաքական խնդիրների լուծումը փոխարինել է կողմերին գումար բաժանելով: Պուտինը շեշտել է, որ անհնար է կարգավորել ներկա իրավիճակը առանց Պաղեստին պետության ստեղծման հիմնարար քաղաքական հարցերի լուծման: «Պետք է փորձել քաղաքացիական զոհերի թիվը զրոյի հասցնել։ Հանգի՛ստ թողեք երեխաներին ու կանանց։ Սա վերաբերում է երկու կողմերին էլ»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինն այդ միտքն արտահայտել է նաեւ նախօրեին՝ Կրեմլում Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանիի հետ բանակցությունների ժամանակ: Նա նշել էր, որ հոկտեմբերից 7-ից ի վեր Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ սաստկացող հակամարտությունը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ օրինակ է: