«Արցախբանկը» տեղեկացնում է, որ տեղահանված արցախցիներին որոշակի չափով աջակցելու նպատակով կվերադարձնի նրանց գրավադրած ոսկյա իրերը առանց վարկային պարտավորությունների մարման:
«Բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավելի վարկառուների վերադարձրել է գրավադրած ոսկյա իրերը, նախատեսում է 500-ից ավելի հաճախորդներինը եւս վերադարձնել»,- նշված է հայտարարության մեջ: