Իսրայելի բանակից հայտնել են, որ հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցվել Նուխբայի օպերատիվ հրամանատարական կենտրոններին՝ ՀԱՄԱՍ-ի էլիտար ստորաբաժանմանը, ինչպես նաեւ կազմակերպության ռազմածովային ուժերի ավագ հրամանատար Մուհամմադ Աբու Շամլայի նստավայրին:
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 1200-ի, վիրավորներինը՝ 5600-ի: