Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ Հայաստանից Բիշքեկ է մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նեղ ձեւաչափով հանդիպում են անցկացնում։ Ավելի ուշ կլինի ընդլայնված նիստը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ին տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Ադրբեջանական կողմից համաձայնություն կար: Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ափսոսանք էր հայտնել, որ հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ «Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: