Իսրայելը եւ Եգիպտոսը բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ամերիկացիների եւ այլ օտարերկրացիների անվտանգ ելքի համար միջանցք ստեղծել Գազայի հատվածից:
Ըստ Axios կայքի` Գազայի հատվածում ավելի քան 500 ամերիկացի եւ այլ օտարերկրացիներ կան, նրանց թվում՝ ՄԱԿ-ի աշխատակիցներ, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ եւ լրագրողներ։
Ավելի վաղ Եգիպտոսը մերժել էր Գազայի հատվածի պաղեստինցի փախստականների համար միջանցքներ բացելու առաջարկը: Եգիպտոսի կառավարությունը պնդում է, որ կողմերը հակամարտությունը լուծեն իրենց սահմանների ներսում: Պաշտոնական Կահիրեն այդ կերպ ձգտում է պաշտպանել պաղեստինցիների՝ իրենց գործն ու հողը պաշտպանելու իրավունքը: