Հայաստանում գիշերը բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել, տուժածներ չկան, կատարվում է քննություն: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ 36 -վագոնանոց գնացքը տեղափոխում էր ցեմենտի արտադրության հումք։ Վնասվել են գնացքի եւ երկաթուղու գծերը։
Վթարային վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել երկու օրվա ընթացքում։ Երեւանի մերձակայքում Դալարիկ-Քարակերտ հատվածով երթեւեկությունը դադարեցվել է, չեղարկվել են չվերթերը Գյումրու եւ Թբիլիսիի ուղղությամբ։ ԿՀԵ-ից հայտնել են, որ գնացքների երթեւեկության ժամանակացույցի հետագա փոփոխությունների մասին կտեղեկացնեն լրացուցիչ: