ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բիշքեկում ընթացող ԱՊՀ անդամ երկրների նախարարների հանդիպմանը խոսել է Հայաստանից։ Ըստ Լավրովի՝ Մոսկվան արձանագրում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր, հասարակական կազմակերպությունների միջոցով հակառուսական տրամադրություններ են արհեստականորեն բորբոքվում:
«Նրանք փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը եւ հավելել, որ հայ ժողովուրդը, սակայն, ճնշող մեծամասնությամբ շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ։
Մոսկվան հուսով է, որ արտաքին քաղաքականության ուղենիշների անփոփոխության վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած դիրքորոշումը կգերակշռի՝ չնայած Երեւանն այլ ուղղությամբ տանելու փորձերին։