Պետդումայի հանձնաժողովը ԱՊՀ երկրներին կփոխանցի ՌԴ-ում անցանկալի 110 օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ցուցակը եւ ռուս օտարերկրյա գործակալների ռեգիստրը: Դրա մասին հայտնել է ՌԴ Պետդումայի` Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերի հետաքննության հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը:
Նա հավելել է, որ հաշվի առնելով Եվրասիական տարածքում սպառնալիքների ընդհանրությունը, փոխանցված տեղեկությունները կնպաստեն ԱՊՀ յուրաքանչյուր առանձին պետությունում իրադրության ապակայունացմանն ուղղված արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատանքի կանխմանը, ներառյալ՝ ընտրությունների ընթացքում: