Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հանրային լսումներ է անցկացնելու։
Լսումները տեղի կունենան Երեւանի ժամանակով 12։00-ին։ Դրանք կլինեն երկլեզու՝ ֆրանսերեն եւ անգլերեն։
Արդարադատության միջազգային դատարանում լսումներին ներկա կլինի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: