Իսրայելի զինվորականները հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հնարավոր հարձակման մասին հետախուզական ազդանշաններ են ստացել, սակայն հատուկ ծառայություններից կոնկրետ տեղեկություն չի եղել։ Դրա մասին հայտարարել է իսրայելական բանակի պաշտոնյա Դանիել Հագարին՝ մեկնաբանելով անվտանգության համակարգին ուղղված մեղադրանքները։
Նա ասել է, որ հարձակումից մի քանի ժամ առաջ ազդանշաններ են հայտնվել «որոշակի պատրաստության» մասին։ Հագարին հավելել է, որ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու պաղեստինյան զինված խմբավորումների անակնկալ հարձակման բոլոր հանգամանքների վերաբերյալ։
Նախօրեին էլ Իսրայելի կառավարության մի քանի անանուն պաշտոնյաներ թվարկել են այն թերությունները, որոնք օգնեցին ՀԱՄԱՍ-ին անսպասելի խորանալու Իսրայելի տարածքում: