«Երեկ բռնապետ Ալիեւը հերթական անգամ առանց որեւէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ Արցախի անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան»,- X-ի իր գրառման մեջ նշել է Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նա հավելել է, որ իրականում Արցախում զինված եւ թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ: Արցախում մնացածների թիվը չի գերազանցում 40-ը: