ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ներկա պահին կա արտամրցութային կարգով գործող 1500 թափուր աշխատատեղ։ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը եւ հայտ ներկայացնել` այն զբաղեցնելու համար։ Նա հավելել է, որ աշխատավարձից բացի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները 30 տոկոս հավելավճար կստանան։
«Դա, ըստ ընդհանուր կարգի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախարարությունն ուսուցչին գործուղում է որեւէ մարզ»,– պարզաբանել է Խաչատրյանը։
Նա նշել է նաեւ այն բնակավայրերը, որտեղ բացի այդ 30 տոկոսից, կլինի նաեւ լրացուցիչ 50 հազար դրամ հավելում։ Դրանք են՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, Գեղարքունիքի, Ճամբարակի, Վարդենիսի, ինչպես նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Բերդավան բնակավայրերը։