Իսրայելի բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հոկտեմբերի 12-ին անցկացված ճեպազրույցում հայտնել է, որ հոկտեմբերի 6-ից ի վեր սպանվել է առնվազն 186 իսրայելցի զինվոր, 60 գերիների ինքնությունը պարզվել է։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության հետեւանքով ավելի քան 400 մարդ համարվում է անհայտ կորած։
Հագարին նշել է, որ Գազայի հատվածի սահմանային հատվածում չի մնացել ոչ մի բնակավայր, որտեղ իսրայելցի զինվորներ չլինեն։ Նա հավելել է, որ իսրայելական զորքերը խուզարկում են տարածքը, քանի որ ՀԱՄԱՍ-ի զինյալները դեռ գտնվում են դրա շուրջը: Ըստ ՑԱԽԱԼ-ի խոսնակի՝ վերջին մեկ օրվա ընթացքում Զիքիմում մեկ լուրջ միջադեպ է եղել, որի ժամանակ 5 պաղեստինցի զինյալներ են սպանվել:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը շեշտել է, որ իսրայելական բանակը բարձր պատրաստվածության վիճակում է եւ պատրաստ է ցանկացած ռազմական սցենարի: