Sky News Arabia-ն հայտնում է, որ Իսրայելի հարձակման թիրախ են դարձել Դամասկոսի եւ Հալեպի օդանավակայանները՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը թույլ չտալու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանը հոկտեմբերի 12-ին մեկնելու է Լիբանան՝ քննարկելու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
Ենթադրվում է, որ իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով Սիրիայում Դամասկոսի եւ Հալեպի օդանավակայանների թռիչքուղիների շահագործումը դադարեցվել է։
Դամասկոսի օդանավակայան ուղեւորվող իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Իրան։