Հոկտեմբերի 12-ին դադարեցվել է Երեւանում գտնվող 5, Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը։ Դրա մասին հայտնել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
Ստուգումների ժամանակ հայտնաբերել եւ արձանագրել են հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության եւ անվտանգության համար:
Ստուգվել են նաեւ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 217ա, Վանաձորի Բաղրամյան պողոտա 58/12-1, Բերդի Մաշտոցի 2ա հասցեներում գտնվող գազա-բենզալցակայանները։